ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարենցավանում կին են սպшնել. կասկածյալը որդին է

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ որդին սպանել է մորը։ Իրավապահները ձերբակալել են ենթադրյալ մարդասպանին։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ենթադրյալ սպանություն կատարողը նոր էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ ազատազրկման է դատապարտված եղել, և վերադառնալով Հայաստան՝ քրոջ աչքի առաջ առանձնակի դաժանությամբ սպանել է հարազատ մորը՝ Ս. Հովհաննիսյանին։ Ա. Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Shamshyan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ քրեական և համայնքային ոստիկանները նշված թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Հ.-ի դին։ Գտնվել են արյան հետքեր, իսկ պարանոցին առկա է եղել պարան։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում․ https://web.telegram.org/a/#-1001256274929 

Leave a Comment