Ջուդ Լոուն պատմել է «Կրեմլի կախարդը» ֆիլմում Պուտինի դերին նախապատրաստվելու մասին

Դերասան Ջուդ Լոուն խոսել է «Կրեմլի կախարդը» (The Wizard of the Kremlin) ֆիլմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերի համար իր նախապատրաստության մասին։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։

«Ես ձյուդո եմ սովորել, ուստի դրանից իմ դրական օգուտը քաղեցի», – պատասխանել է դերասանը լրագրողների այն հարցին, թե արդյոք Լոն որևէ դրական բան է սովորել դերին նախապատրաստվելիս։

Նա նաև ասել է, որ շատ է դիտել Ռուսաստանի նախագահի արխիվային կադրերը։ Պուտինին մարմնավորող դերասանի խոսքով՝ ամենից բարդը այն էր, որ «մեր տեսած հանրային դեմքը շատ քիչ բան է բացահայտում»։

«Օլիվիեի հետ քննարկեցինք, որ սա չպետք է լինի Պուտինի նմանակումը, և նա չէր ուզում, որ ես թաքնվեմ դիմակի ետևում: Մենք աշխատել ենք դիմահարդարման և վարսահարդարման հիանալի թիմի հետ և ունեինք Պուտինի կյանքի այդ շրջանի հղումներ։ Մենք փորձեցինք գտնել նմանություններ իմ և նրա միջև», – ասել է Լոն։

Ֆիլմը նկարահանվել է շվեյցարա-իտալացի գրող Ջուլիանո դա Էմպոլիի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է ֆրանսիացի Օլիվիե Ասայասը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հրապարակել է «Կրեմլի կախարդը» (The Wizard of the Kremlin) ֆիլմի առաջին կադրը։

Leave a Comment