
Ու ահա այս ոչ իրավաչափ մեկնաբանությամբ (սա հաստատել են Վարչական դատարանի 9 դատավորներ) արդեն 2 տարի է, ինչ ապօրինաբար քաղաքացիներից գանձում են ընդհուպ մինչև տարեկան 160 հազար ՀՀ դրամ։
Օրերս սակայն պարզվեց, որ դպրոցներում դասերը պիտի մեկնարկեն 08։15, որպեսզի քաղաքը բեռնաթափվի, բայց, դասականի ասած` «Stop, Baby, ու՞ ր ես գնում»… եթե քաղաքը կարմիր գծերի թանկացմամբ պիտի բեռնաթափվեր, ապա դասերը ավելի վաղ ժամի մեկնարկելու չպիտի լիներ, իսկ եթե կա նման կարիք, ուրեմն կարմիր գծերի թանկացումն անգամ քաղաքապետարանի համար է անպիտան գործիք քաղաքը բեռնաթափելու տեսանկյունից, հետևաբար կա’մ կատարեք դատական ակտերը և փոխհատուցեք քաղաքացիներից ոչ իրավաչափորեն գանձնված գումարները, կա’մ էլ ընդունեք, որ կարմիր գծերը թանկացրել եք ոչ թե քաղաքը բեռնաթափելու, այլ քաղաքացու գրպանը էլի ավելի խորը մտնելու համար։