Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ռուս-ամերիկյան վերջին շփումները

Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ռուս-ամերիկյան վերջին շփումները

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ռուս-ամերիկյան վերջին շփումները Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Պուտինը և Չինաստանի նախագահը կարճ զրուցել են «ոտքի վրա»՝ ՇՀԿ գագաթնաժողովին ժամանած պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանումից առաջ։
«Այո, մեր նախագահը, նախևառաջ, շատ մանրամասն զրուցել է Չինաստանի նախագահի հետ, իհարկե։ Նրանք նստել են միասին և կարողացել են ակտիվ և շատ արդյունավետ զրուցել։ Այդ թվում, ինչպես ինձ ասաց մեր նախագահը, քննարկվել են ամերիկացիների հետ վերջին շփումները, մեր շփումները ամերիկացիների հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Leave a Comment