Պուտինին դիմավորել է անձամբ Սի Ծինփինը՝ տիկնոջ հետ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Պուտինին դիմավորել է անձամբ Սի Ծինփինը՝ տիկնոջ հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՇՀԿ գագաթնաժողովի անցկացման վայրում անձամբ դիմավորել են նախագահ Սի Ծինփինն ու նրա կինը։ Սրահում հնչել է ռուսական «Կալինկա-մալինկա» երգը։

Ընդհանուր առմամբ Պուտինը Չինաստանում կանցկացնի չորս օր։ Կրեմլի կողմից հրապարակված միջոցառումների ծրագրի համաձայն՝ սեպտեմբերի 1-ին կկայանա «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպում։ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարներին կմիանան դիտորդ երկրների ղեկավարները, ինչպես նաև կազմակերպության երկխոսության գործընկերները և հրավիրված միջազգային կազմակերպությունները։

Leave a Comment