Սեպտեմբերի 2-ին Երկրի վրա կանխատեսվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ

Հասարակություն

31.08.2025 | 13:58

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է,  որ սեպտեմբերի 2-ին Երկրի վրա կանխատեսվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ։

«Արեգակի սկավառակը (Ալկոր աստղադիտակ, 33x), 2025թ․ օգոստոսի 31-ին, ժամը 07:20-ին (UT)

Մինչ մասնագետների ուշադրությունը կենտրոնացած էր 4197 բծերի մեծ խմբի վրա, մեկ այլ խումբ՝ 4204-ը, նախորդ օրը՝ ժամը 20:02-ին (UT), արձանագրել է M2.7 բռնկում։

Այս ակտիվ շրջանը ուղղված է մեր մոլորակին։ Ըստ 🇷🇺 Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումների՝ արեգակնային պլազմայի արտանետման ազդեցությունը կզգացվի հաջորդ 48-72 ժամվա ընթացքում։

Գեոմագնիսական ճշգրիտ կանխատեսումը կհրապարակվի այսօր կեսօրին։

Նախնական տվյալներով՝
ամենահուսալի մակարդակը՝ G3 (ուժեղ փոթորիկ) վերջին անգամ դիտվել էր շուրջ 3 ամիս առաջ,
G4 (շատ ուժեղ փոթորիկ) մակարդակի հասնելու հավանականությունը՝ մոտ 20%,
G5 (ծայրահեղ ուժեղ) փոթորիկների հավանականությունը՝ գործնականում բացառված է (<1%)»,-նշել է նա։

Leave a Comment