Լուկաս Պակետան տեղափոխվում է անգլիական մեկ այլ ակումբ

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան տեղափոխվում է «Ասթոն Վիլա»։ Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ասթոն Վիլան» վարձակալում է բրազիլացուն գնելու պարտավորությամբ։ Գործարքի ընդհանուր արժեքը, ներառյալ վարձակալության վճարը, կկազմի 47 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 55 միլիոն եվրո)։

28-ամյա ֆուտբոլիստը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Մուրճերի» կազմում երեք խաղում խփել է երկու գոլ։

Leave a Comment