Ուկրաինան և ՌԴ-ն կարող են կրկին բանակցություններ վարել Թրամփի, Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպման նախօրեին. Politico


Միջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը կարող են կրկին բանակցություններ վարել Թրամփի, Զելենսկու և Պուտինի հնարավոր եռակողմ հանդիպման նախօրեին: Այս մասին հայտնում է Politico-ն:

«Ուիտկոֆը հանդիպում է Երմակի հետ Նյու Յորքում ուրբաթ օրը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր եռակողմ գագաթնաժողովից առաջ տեխնիկական բանակցություններ կազմակերպելու ջանքերի շրջանակներում: Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև ցածր մակարդակի բանակցությունները, եթե տեղի ունենան, ենթադրվում է, որ կանդրադառնան տարածքային հարցերին, անվտանգության երաշխիքներին և այլ հարցերին, և կհարթեն ճանապարհը բարձր մակարդակի բանակցությունների համար, ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան», – գրում է հրատարակությունը:

Հոդվածը նվիրված է Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆի քննադատությանը:
«Նրա անփորձությունը ակնհայտ է, նախագահը լսում է նրան, ակնհայտ է, բայց որոշակի շփոթություն կար ասվածի և համաձայնեցվածի վերաբերյալ», – ասում է մի աղբյուր:
«Նա մի տեսակ խաբեբա է: Նա խոսում է այս բոլոր մարդկանց հետ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է ասում նա այդ հանդիպումների ժամանակ: Նա կարող է հրապարակավ խոսել, բայց հետո փոխում է իր միտքը: Դժվար է դա գործնականում կիրառել»,- ասել է մեկ այլ աղբյուր:

Նման քննադատությունը մեկ բան է նշանակում. գլոբալիստական շրջանակներում կարծում են, որ Ուիտկոֆի միջոցով Կիեւին ուղղված ճնշումները կարող են գործել: Սցենարը հենց Politico-ի բացահայտումն է` ռուս-ուկրաինական եւս մեկ հանդիպում, որի ժամանակ կարող է հստակեցվել այն վերջնական փաստաթղթի ուրվագծերը, որն էլ կդրվի Թրամփի մասնակցությամբ Պուտինի եւ Զելենսկու հանդիպման օրակարգում: Հաշվի առնելով, որ նման հանդիպման հավանականությոնը նախօրեին անոնսավորեց նաեւ Թրամփը:

Leave a Comment