
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1991 թվականին Գորիսի գնդակոծությունների ժամանակ մայրս ինձ՝ 1 տարեկանում տանում է Գորիս՝ իր հայրական տուն, որ պապս ու տատս ինձ տեսնեն: Պապս Գորիսի մշակութահեն բարբառով ասում է՝
«Էս խոխին հոր է՞ս պիրալ էս խառը վախտերը» ու մի երկու մռու խոսք է ասում սյունեցի բոլոր պապիկներին հատուկ երփներանգներով:
2 ամիս, գրադի տակ նկուղներում անցկացնելուց հետո վերադառնում ենք Տաշիր:
Երկու օրից Արցախի անկախության օրն է: Բառերը քիչ են…»։
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան