Հազիվ «հարություն առած», Թրամփը հայտարարեց, որ իր, Պուտինի եւ Զելենսկու եռակողմ գագաթնաժողովը կկայանա


Միջազգային

Հազիվ «հարություն առած», Թրամփը շտապել է մեղադրել Եվրոպային` Ուկրաինայում պատերազմի ձգձգման մեջ:

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր, Պուտինի եւ Զելենսկու եռակողմ գագաթնաժողովը կկայանա։ Դեռևս հայտնի չէ՝ Պուտինը կհանդիպի՞ Զելենսկիի հետ, թե՞ ոչ, բայց հիմնականը եռակողմ գագաթաժողովն է։

«Ես ձեզ մի համեմատություն բերեմ։ Ես այն մի քանի անգամ օգտագործել եմ։ Դուք երեխա ունեք, խաղահրապարակում կա մեկ այլ երեխա, և նրանք ատում են միմյանց, սկսում են ձեռքերը թափահարել, թափահարել ու թափահարել, և դուք ուզում եք, որ նրանք դադարեն, բայց նրանք շարունակում են։ Որոշ ժամանակ անց նրանք ուրախությամբ դադարում են։ Գիտե՞ք։ Սա գրեթե նույն բանն է», – փիլիսոփայում է Թրամփը՝ ակնհայտորեն երազելով մանկավարժության Նոբելյան մրցանակի մասին։

Թրամփը նաև կրկնել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի։

Տես նաեւ https://t.me/iravunk/57005 

Leave a Comment