Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութը, Չինացի թոշակառուի տեսանյութը, որը «պարտվել» է իր մրցակցին սյանցիում (չինական շախմատ) խաղում։ Մրցակցությունն ընթանում էր ուժեղ կարկուտի եւ հաջորդած հորդառատ անձրեւի տակ:
Թոշակառուն, սակայն, բառացիորեն չէր կարողանում հավատալ, որ պարտվել է։ Նա 4 ժամ նստել է դրսում անձրևի տակ և վերլուծում էր իր խաղը։ Մի պահ նրա կինը փորձել է նրան տուն քարշ տալ, բայց ոչ մի կերպ չհաջողվեց։