https://arm.sputniknews.ru/20250830/general-gerasimvovy-zekucel-e-rd-zu-i-arajkhaghacman-masin-92934797.html
Գեներալ Գերասիմովը զեկուցել է ՌԴ ԶՈւ-ի առաջխաղացման մասին
Գեներալ Գերասիմովը զեկուցել է ՌԴ ԶՈւ-ի առաջխաղացման մասին
Sputnik Արմենիա
Գերասիմովն ամփոփել է հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում գարուն-ամառ ժամանակահատվածում ռազմական գործողությունների արդյունքները և հստակեցրել հետագա… 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T17:49+0400
2025-08-30T17:49+0400
2025-08-30T18:19+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
տեսանյութ
վալերի գերասիմով
դոնեցկ
լուգանսկ
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92933812_43:0:1238:672_1920x0_80_0_0_d18fc72c7d1da1cc99fe371d83d397a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինված ուժերն այս պահին ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 99,7%-ը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 79%-ը։ ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ են գտնվում նաև Զապորոժիեի մարզի 74%-ը և Խերսոնի մարզի 76%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:Պուտինը զանգել և շնորհակալություն է հայտնել զինվորականներին Կուրսկի մարզի ազատագրման համարՆա ռուս զինվորականների հաջող գործողությունների համար նյութական հիմք է համարել բարձր ճշգրտության զենքի, հրթիռների, զինամթերքի և այլ ռազմական տեխնիկայի ժամանակին մատակարարումները:Նրա խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են իրենց անդադար հարձակումը գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով։ Գիշերը հարվածներ են հասցվել «Յուժմաշ», «Յանգելի անվան կոնստրուկտորական բյուրո», «Մոտոր Սիչ» օբյեկտներին և Պավլոգրադի քիմիական գործարանի հավաքման արհեստանոցներին։ Գարուն-ամառ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել 76 կարևոր օբյեկտների, առաջնահերթությունը տրվել է հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր արտադրող ձեռնարկություններին։Գերասիմովը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բոլոր ջանքերը կենտրոնացրել են ռուսական հարձակումը դանդաղեցնելու վրա, սակայն կորուստներ են կրում, ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում։Ազատագրվել է Կուրսկի մարզի 99,5%–ը․ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը զեկուցել է ՊուտինինՀիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
լուգանսկ
2025
Լուրեր
am_HY
Российская армия освободила 99,7% территории ЛНР, 79% – ДНР, 74% – Запорожской и 76% Херсонской областей, заявил начальник Генштаба ВС России Валерий Герасимов
Sputnik Արմենիա
Российская армия освободила 99,7% территории ЛНР, 79% – ДНР, 74% – Запорожской и 76% Херсонской областей, заявил начальник Генштаба ВС России Валерий Герасимов
2025-08-30T17:49+0400
true
PT8M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92933812_192:0:1088:672_1920x0_80_0_0_ac8594617ff59c5d348397c8999f0d0e.jpg
տեսանյութեր, տեսանյութ, վալերի գերասիմով, դոնեցկ, լուգանսկ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, վալերի գերասիմով, դոնեցկ, լուգանսկ, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
Գերասիմովն ամփոփել է հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում գարուն-ամառ ժամանակահատվածում ռազմական գործողությունների արդյունքները և հստակեցրել հետագա խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՌԴ զինված ուժերն այս պահին ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 99,7%-ը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 79%-ը։ ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ են գտնվում նաև Զապորոժիեի մարզի 74%-ը և Խերսոնի մարզի 76%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Նա ռուս զինվորականների հաջող գործողությունների համար նյութական հիմք է համարել բարձր ճշգրտության զենքի, հրթիռների, զինամթերքի և այլ ռազմական տեխնիկայի ժամանակին մատակարարումները:
«Բայց որոշիչ դերը մնում է մեր զինվորների և սպաների վրա, որոնք մարտական առաքելություններ կատարելիս դրսևորում են ռուսական բանակի լավագույն հատկություններ` անմնացորդ նվիրվածություն հայրենիքին, ռազմական ընկերակցություն, բանակային եղբայրություն և փոխօգնություն», – ասաց Գերասիմովը:
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են իրենց անդադար հարձակումը գրեթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով։ Գիշերը հարվածներ են հասցվել «Յուժմաշ», «Յանգելի անվան կոնստրուկտորական բյուրո», «Մոտոր Սիչ» օբյեկտներին և Պավլոգրադի քիմիական գործարանի հավաքման արհեստանոցներին։ Գարուն-ամառ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել 76 կարևոր օբյեկտների, առաջնահերթությունը տրվել է հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր արտադրող ձեռնարկություններին։
Գերասիմովը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բոլոր ջանքերը կենտրոնացրել են ռուսական հարձակումը դանդաղեցնելու վրա, սակայն կորուստներ են կրում, ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի ձեռքում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։