Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին շտապ բարձրացնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները առաջնորդների մակարդակի:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները եվրոպացի առաջնորդների հետ: Ըստ Զելենսկիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես պետք է մասնակցի այդ բանակցություններին:
«Մեզ անհրաժեշտ է, որ ճարտարապետությունը բոլորի համար պարզ լինի», – ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է Թրամփին ասել, թե Ուկրաինան ինչպես է դա պատկերացնում: