Գորիս-Խոզնավար ճանապարհին «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիս-Խոզնավար ավտոճանապարհի 11 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ժենյա Ս․-ն տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment