Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն շաբաթ օրը հայտարարել է, որ հաջորդ ամիս կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մուտքի սահմանափակումներ չպետք է լինեն, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մերժում է Պաղեստինի ինքնավարության անդամներին վիզայի տրամադրումը, հաղորդում է AFP-ն։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը… չպետք է որևէ սահմանափակում ունենա մուտքի հարցում», – ասել է Բարոն Դանիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Կոպենհագենում մի շարք նախարարներ աջակցել են Միացյալ Նահանգներին ուղղված Ֆրանսիայի կոչին՝ թույլ տալ պաղեստինյան պատվիրակությանը մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։
Վաշինգտոնի այս արտակարգ քայլը ձեռնարկվել է այն պահին, երբ Ֆրանսիան Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների հանդիպման ժամանակ գլխավորել է Պաղեստինի պետականության ճանաչման քարոզարշավը։
Պաղեստինյան ինքնավարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել իր որոշումը, որը, ըստ նրանց, «ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին համաձայնագրին»։ Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը, 89-ամյա վետերան առաջնորդ, ով ժամանակին ջերմ հարաբերություններ է ունեցել Վաշինգտոնի հետ, նախատեսում է մասնակցել ՄԱԿ-ի նիստին։
Ըստ համաձայնագրի՝ որպես Նյու Յորքում ՄԱԿ-ի հյուրընկալող կողմ, Միացյալ Նահանգները չպետք է մերժի վիզաներ տրամադրել համաշխարհային կազմակերպություն մեկնող պաշտոնյաներին: