Քննություն Տեն Հագի համար․ Բայերի ղեկավարությունը որոշում է կայացրել — Armsport.am

«Բայերի» ղեկավարությունը պատրաստվում է քննարկել թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ապագան ակումբում, եթե Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Վերդերի» դեմ խաղը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 30-ին, անհաջող ավարտ ունենա: Այս մասին հայտնում է Bild-ը:

Հոլանդացի մասնագետի պաշտոնանկության մասին խոսակցությունները կարող են ակտիվանալ սեպտեմբերին՝ ազգային հավաքականների խաղերի ընդմիջման ժամանակ: Ակումբում աճում է լարվածությունը, քանի որ ղեկավարությունը համոզված է, որ տեն Հագի տրամադրության տակ գտնվող կազմը բավարար է Բունդեսլիգայի առաջատարների հետ մրցակցելու համար:

55-ամյա Էրիկ տեն Հագը «Բայերի» գլխավոր մարզիչ է նշանակվել այս ամառ: Սակայն թիմը Բունդեսլիգայի մեկնարկային տուրում արդեն պարտություն է կրել «Հոֆենհայմից»՝ 1:2 հաշվով: «Վերդերի» դեմ առաջիկա հանդիպումը կարող է վճռորոշ լինել մարզչի համար:

Leave a Comment