Ոչխար պահելն ամեն մարդու բանը չէ. լոռեցի հովիվ

Ամոջեցի Արկադի Ստեփանյանն Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ ամբողջ կյանքում ոչխար է պահել: Սիրով ու ամենայն պատասխանատվությամբ շարունակում է հոր գործը:

Օձունում ու Ամոջում հիմա ձեռքի մատների վրա կարելի է հաշվել ոչխար պահող գյուղացիների: Գործի դժվարությունը, շատ քայլելը ստիպել է գյուղացիներին վաճառել ոչխարներն ու այլ գործով զբաղվել: Երբ դեռ գյուղում բոլորը քնած են, հովիվն արդեն հանդամասի ճանապարհին է։

Բարձրանում է բլուրները, անցնում արահետներով, գտնում ամենախաղաղ ու կանաչ տարածքները, որտեղ ոչխարները կարող են հանգիստ արածել։ Հովվի աշխատանքը հաճախ անտեսված է մնում ժամանակակից աշխարհի ուշադրությունից, սակայն այն հսկայական պատասխանատվություն և համբերություն է պահանջում։ Գնորդների պակասից չի դժգոհում հովիվը, սակայն ափսոսում է, որ ոչխարի այդքան արժեքավոր բուրդն այսօր ոչ մեկի պետք չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment