Ինչի՞ մասին է խոսում օտարերկրացու` առաջնագծում հայտնվելը. Աբրահամյանը` խնդիրների մասին

https://arm.sputniknews.ru/20250830/inchi-masin-e-khvosum-otarerkracu-arajnagtsum-hajtnvely-abrahamjany-khndirneri-masin–92920745.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87788264_0:0:1601:1200_1920x0_80_0_0_fa52a5f388e8c7df82041bc2d727c1da.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրան աբրահամյան, առաջնագիծ, օտարերկրացի, հայաստան, սահման, հհ պաշտպանության նախարարություն (պն)

տիգրան աբրահամյան, առաջնագիծ, օտարերկրացի, հայաստան, սահման, հհ պաշտպանության նախարարություն (պն)

Բաժանորդագրվել

Պատգամավորին մտահոգում է այն, որ օտար անձն առաջին խրամատում հայտնվել է տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսվելով և անարգել հասել սահմանագծի վերջին շերտ։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է համակարգային խնդիրների ու մեր խոցելիության մասին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով համացանցում և լրատվամիջոցներով երեկ շրջանառվող տեսանյութին, որտեղ օտարերկրացի զբոսաշրջիկը հասել էր առաջնագիծ ու շփում ունեցել մարտական դիրքի անձնակազմի հետ:

«Թվում է, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում»,– գրել է պատգամավորը:

Ըստ նրա` չնայած, որ կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով, հիմնական խնդիրներից առաջնայինն այն էր, որ օտար անձը հայտնվել է առանջագծում։

«Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով: Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, անարգել հասել է սահմանագծի վերջին շերտը»,– ընդգծել է Աբրահամյանը:

Մյուս բացթողումը, ըստ նրա, այն էր, որ կոնկրետ գործողությունների առումով մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ ծառայողական քննություն է սկսել Շվեյցարիայի քաղաքացի ոմն Սանդրո Շմիդի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ: Այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Leave a Comment