«Խնդիրն այն է, որ օտար անձը, տեսախցիկով ֆիքսելով, անարգել հասել է սահմանագծի վերջին շերտը»․ Տիգրան Աբրահամյան

Սկանդալային տեսանյութը՝  շվեյցարացի մոտոցիկլիստի ու  հայ  զինծառայողների մասնակցությամբ, դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում




ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել:

Թվում է թե` ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում:

Ճիշտ է` կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով, հիմնական խնդիրներն այլ տեղում են:

Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով:

Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, ԱՆԱՐԳԵԼ հասել է սահմանագծի վերջին շերտը:

Երկրորդ, կոնկրետ գործողությունների առումով, մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Կրկնում եմ` գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը»:

Leave a Comment