Ճապոնիա է գնում` նրանց բացատրելու, որ պարտվելով, նրանք անկախ են դարձել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ


Ընկեր Փանջունի

**

ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾ

(«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՈՐԴԻՆ» ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ յալանչիների ասոցիացիայի` բանից պարզվում ա, Մհեր Սեդրակյանը բոշի մայլեն թողել ա, հիմի էլ Նիկոլի մայլեն ա քյանդրբազ խաղում։

 **

 ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

 (ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թեոլոգների` Նիկոլը սրբազաններին կալանավորելուց հետո` դիմադրության հանդիպելուց հետո անցել է Եղեռնի զոհ դարձած ավելի քան 1,5 միլիոն սրբերի դեմ պայքարին։

**

ЧИСТЫЙ  ПАГОН, ЧИСТАЯ ДУША

 (ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՆԻԿՈԼԻ ՇԱՐԱՍՅԱՆԸ «ЧЕСТЬ» ՉՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մարդ պիտի «честь» ունենա, որ տանք, որ չունի, ինչ տանք։

 **

ՏԵՍԱԿԵՏ

 Ըստ քաղտեխնոլոգների` ՀՅԴ-ն կարծես թե Հովհաննես Քաջազնունու` «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» ֆունդամենտալ աշխատությունը որոշել է վերախմբագրել եւ ներկայացնել որպես «Դաշնակցությունը Ռոբի հետ անելիք չունի այլևս»:

 **

 ՌՍԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ

(ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Когда кажется, надо креститься!

 **

 ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

 Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը Չինաստանում Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի շքերթից հետո Ճապոնիա է գնում` նրանց բացատրելու, որ պարտվելով, նրանք անկախ են դարձել։

**

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ԿԳՄՍ -ից հայտնում են, որ Նիկոլը կենակցին իր հետ տանում է Ճապոնիա, որպեսզի հետամնաց ճապոնացիների համար «Կրթվելը նորաձեւ է» միջոցառման մաստեր կլաս իրականացնեն:

**

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

(ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ  ՀԻՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ  ՆՈՐՈՎ ՓՈԽԵԼՈՒ` ԳՈՒՄԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ավինյանը ինչ տղամարդ  է, որ սկի նոր լիֆտը կանչի, չի գա:

**

ՔՊ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի պատասխան Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» կուսակցություն բացելու հայտարարությանը` Նիկոլը պատրաստվում է բացել` «Ձեւ չկա» կուսակցությունը:

**

ՎԱՏ ԼՈՒՐ

Ըստ քաղտեխնոլոգների` սենց որ շարունակվի, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմից պոզերն ու սմբակները կմնան:

**

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՍԸ  ԴԱՍԱԳԻՐՔ ՏՊԱԳՐՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քանի որ  սեպտեմբերի 1-ին դպրոցում տասը դասագիրք բացակայելու է, աշակերտների ծնողներին հորդորում են դպրոցի փոխարեն երեխաներին տանել կրթվելը նորաձեւ է Նիկոլի ու իր կողակցի անվճար դասընթացներին:

Leave a Comment