ԱՄՆ-ից հազիվ վերադարձած` Նիկոլն ու Ալիեվը մեկնում են Պեկին


Վերլուծություն

Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յից ե­կած նա­խազ­գու­շա­ցում­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=321515&l=am), այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա նաեւ այս ա­ռանց­քա­յին հար­ցը: Լավ, գնա­ցին Վա­շինգ­տոն եւ ինչ-որ բա­ներ ստո­րագ­րե­ցին: Բայց որ­քա­նո՞վ է ռեալ, որ դրանք կի­րա­կա­նա­նան: Ա­վե­լի կոնկ­րետ, այն, ինչ ստո­րագ­րե­ցին, ի վեր­ջո, մեկ բա­նի է տա­նում՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը եր­բե­ւէ կստո­րագր­վի՞: Վեր­ջին հաշ­վով, 2021թ.-ից սկսած քա­նի ան­գամ ենք լսել, թե վերջ, ա­մեն բան պայ­մա­նա­վոր­վել են, մնում է ստո­րագ­րել: Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն­ներ ե­ղել են ինչ­պես ռու­սա­կան հար­թա­կում, այն­պես էլ՝ եվ­րո­պա­կան եւ ա­մե­րիկ­յան: Նախ­կին պետ­քար­տու­ղար Բ­լին­կենն էլ մեկ-եր­կու ան­գամ, պատ­կե­րա­վոր ա­սած, Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին «զա­լոժ­նիկ» էր վերց­րել, թե՝ մին­չեւ չստո­րագ­րեք, բաց չեմ թող­նի: Ու հի­մա որ­տե՞ղ է Բ­լին­կե­նը…

Նա­խօ­րեին Միր­զո­յան Ա­րա­րատն էր դեմ­քի ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան ար­տա­հայ­տութ­յամբ հայ­տա­րա­րում, թե. «Մենք չենք ա­սում կնքվել է հա­մա­ձայ­նա­գիր, ա­յո, նա­խաս­տո­րագր­վել է, գոր­ծո­ղութ­յուն­ներ կլի­նեն, սա­կայն են­թադ­րում եմ՝ հե­տա­գա ստո­րագր­ման, վա­վե­րաց­ման փու­լերն ի­րենց կշռով գու­ցե նույ­նիսկ չկա­րո­ղա­նան գե­րա­զան­ցել նա­խաս­տո­րագր­մա­նը»: Տես­նես լո՞ւրջ է այդ­պես մտա­ծում. ու այդ որ­տե՞ղ է տե­սել, որ նա­խաս­տո­րագ­րու­մը ստո­րագ­րու­մից ա­վե­լի կա­րե­ւոր է: Չ­նա­յած, Ա­րոն նույն հա­մոզ­վա­ծութ­յամբ շա­րու­նա­կում է՝ ԵԱՀԿ ՄԽ կա­րող է հան­գիստ լու­ծար­վել, քա­նի որ. «Դա վե­րա­բե­րում էր մի հա­կա­մար­տութ­յա­ն, որն օ­ֆի­ցիալ ա­վարտ­վեց, այլեւս եր­կու երկր­նե­րի միջեւ խա­ղա­ղութ­յուն է»: Բա ո՞ւր է ստո­րագր­ված պայ­մա­նա­գի­րը. հա, նա­խաս­տո­րագր­վա­ծը որ կա, էլ ի՞նչ ստո­րագր­ված:

Նույն ժան­րի մեջ էր ե­րեկ Նի­կո­լը, թե՝ «Ա­յո, Բաք­վի հետ խա­ղա­ղութ­յուն է հաս­տատ­վել»: Նա էլ, թե­րեւս, ո­գե­ւոր­վել էր նա­խօ­րեին Ա­լիե­ւի ա­րած նմա­նա­տիպ հայ­տա­րա­րութ­յու­նից, թե. «Ես կար­ծում եմ, որ սա իս­կա­պես հա­կա­մար­տութ­յան ա­վարտն է, պա­տե­րազ­մի ա­վար­տը»:

Միայն թե Նի­կո­լը Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յան երկ­րորդ մա­սը «մո­ռա­ցավ», ըստ ո­րի. «Պաշ­տո­նա­պես, խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը չի ստո­րագր­վել մեկ կոնկ­րետ պատ­ճա­ռով. Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը դեռեւս պա­րու­նա­կում է մի դրույթ, ո­րը կաս­կա­ծի տակ է դնում Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը: Ինչ­քան մենք հաս­կա­նում ենք, նրանք կկա­տա­րեն փո­փո­խութ­յուն։ Եվ հենց որ այս սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յու­նը կա­տար­վի, հենց որ Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ տա­րած­քա­յին պա­հանջ­նե­րը հան­վեն, կստո­րագր­վի պաշ­տո­նա­կան խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր»: Կամ հա­կա­ռա՞­կը՝ ե­թե այդ փո­փո­խութ­յու­նը չկա­տար­վի, ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» էլ չի ստո­րագր­վի: Բայց ե­րե­ւում է, որ Ալիե­ւենք «ճիշտ չեն հաս­կա­նում». Միր­զո­յան Ա­րոն նո­րից հայ­տա­րա­րեց. «Հա­յաս­տա­նը չի խոս­տա­ցել Ադր­բե­ջա­նին փո­խել իր Սահ­մա­նադ­րութ­յու­նը: Սահ­մա­նադ­րութ­յու­նը չի քննարկ­վել Վա­շինգ­տո­նում կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ, եւ մենք որ­եւէ եր­րորդ երկ­րի չենք խոս­տա­ցել, որ պար­տա­վոր ենք փո­խել այն»:

Նույն բա­նը, ո­րը չգի­տես երբ­վա­նից լսում ենք՝ ուր որ է՝ կստո­րագր­վի, Սահ­մա­նադ­րութ­յուն, չենք փո­խի, ա­պա մի ո­րոշ ժա­մա­նակ անց՝ նո­րից նույ­նը: Ու տես­նես ին­չի՞ց ել­նե­լով են ո­րո­շել, որ այս ան­գամ այդ շրջապ­տույ­տում ինչ-որ բան կփո­խվի: Չէ, ա­մեն ինչ նույն դաշ­տում է՝ Ա­լիեւն է­լի պա­հան­ջում է Սա­հմ­անադ­րութ­յուն փո­խել, Նի­կո­լը ու­րա­խութ­յամբ ար­դեն մի տաս ան­գամ փո­խած կլի­ներ, բայց չի կա­րո­ղա­նում, դա կվե­րած­վի իր հան­դեպ վստա­հութ­յան-անվս­տա­հութ­յան քվեի թե­մա­յի: Ու վերջ, ա­մեն բան մնում է նույն շրջապ­տույ­տի մեջ, թեեւ այս ան­գամ ա­րե­նա­յում նոր գոր­ծող անձ ի հայտ ե­կավ՝ Թ­րամ­փը:

Մ­յուս կող­մից, այն կուր­սը, ո­րին Ա­լիեւն ու Նի­կոլն այդ­քան ջեր­մե­ռան­դո­րեն հակ­վե­ցին Վա­շինգ­տո­նում, չի՞ փոխ­վի: Ն­կա­տի ու­նենք, որ մոտ օ­րերս Չի­նաս­տա­նում տե­ղի է ու­նե­նա­լու Շան­հայ­յան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րին, ըստ այս պա­հին առ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րի, կմաս­նակ­ցեն նաեւ Ա­լիեւն ու Փա­շին­յա­նը: Տա­րօ­րի­նակ չէ՞. ըն­դա­մե­նը շաբ­աթ­ներ ա­ռաջ Վա­շինգ­տո­նում ձո­ներ էին հղում Թ­րամ­փին, եր­կու­սով նրան հա­մա­րե­ցին Նո­բել­յան մրցա­նա­կի միակ եւ ան­փո­խա­րի­նե­լի թեկ­նա­ծու, ինչ դրվեց դի­մաց­նե­րը, տե­ղում նա­խաս­տո­րագ­րե­ցին: Ու հաշ­ված շա­բաթ­ներ անց միա­սին վա­զում են հա­կա­ռա­կորդ բլո­կի մոտ: Ու ոչ թե նույ­նիսկ Ռու­սաս­տան, ո­րը, մի­գու­ցե, կմեղ­մեր Թ­րամ­փի «գցվա­ծութ­յու­նը»՝ հաշ­վի առ­նե­լով նրա ջերմ զգաց­մունք­նե­րը Պու­տի­նի հան­դեպ, այլ Վա­շինգ­տո­նի թիվ 1 թշնա­մու մոտ՝ Չի­նաս­տան:

Ի­հար­կե, քիչ հա­վա­նա­կան է, որ այն­տեղ հա­մա­տեղ հան­դի­պում­ներ կու­նե­նան (նկա­տի ու­նենք՝ ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով): Էլ ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան է, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կստո­րագ­րեն, թեեւ ՀՀ-ում Ռու­սաս­տա­նի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Մաք­սիմ Սե­լեզն­յովը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ՝ «Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րը, ո­րոնց մաս են կազ­մում Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը եւ Ադր­բե­ջա­նը, չեն կորց­րել ի­րենց ար­դիա­կա­նութ­յու­նը, կող­մե­րից ոչ մե­կը չի հրա­ժար­վել դրան­ցից»։ Բայց միայն այն, որ Վա­շինգ­տո­նից հե­տո մեկ­նում են ՇՀԿ, ար­դեն իսկ ի ցույց է դնում, որ ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ Ա­լիե­ւի մոտ վերջ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շումն այս պա­հին պար­զա­պես բա­ցա­կա­յում է: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է. նման է, որ սպա­սում են, թե ներ­կա մեծ խա­ղը, վեր­ջա­պես, դե­պի ո՞ւր է գնում, որ կա­րո­ղա­նան ի­րենք էլ վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի գալ:

Ի­հար­կե, կա­րող է տա­րօ­րի­նակ հնչել, բայց նման է, որ Ա­լիե­ւի մոտ այդ «վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յան» խնդի­րը մի փոքր ա­վե­լի բարդ լի­նի: Ն­կա­տի ու­նենք, որ չնա­յած ո­րոշ մեղ­մա­ցում­նե­րին, նա նա­խօ­րեին իր ե­լույ­թով նո­րից մին­չեւ վերջ սրեց Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այն է՝ հա­սավ ընդ­հուպ այն մտքին, թե Ռու­սաս­տա­նը դեռ ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում է «օ­կու­պաց­րել Ադր­բե­ջա­նը», ինչ­պես որ հի­մա է «ներ­խու­ժել» եւ «օ­կու­պաց­նում» է Ուկ­րաի­նան: Ի­րա­կա­նում ի՞նչ է այդ մա­սին ա­սում պատ­մութ­յու­նը, դա այլ հարց է, թող­նենք մի կողմ: Մի կողմ թող­նենք նաեւ, որ դրա­նով Հեյ­դար Իլ­հա­մո­վիչն ա­նար­գեց հոր՝ Հեյ­դար Ա­լիե­ւի հի­շա­տա­կը. ստաց­վում է, որ ԿԳԲ-ի գե­նե­րալ, Խորհր­դա­յին Ադր­բե­ջա­նի կենտ­կո­մի եր­կա­րամ­յա նա­խա­գահ Հեյ­դա­րը, ու­մից էլ Իլ­հա­մը ժառանգ­եց ադր­բե­ջա­նա­կան գա­հը, «օ­կու­պանտ բոլ­շե­ւիկ­նե­րի» կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից էր: Այդ մա­սին չէ հի­մա խոս­քը, այլ որ իր այդ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով Ա­լիե­ւը ցույց տվեց, որ ե­թե մինչ այդ ո­րո­շա­կի ստվե­րա­յին փոր­ձեր ձեռ­նար­կեց Մոսկվա­յի հետ հաշ­տութ­յան եզ­րե­րի ուղ­ղութ­յամբ, սա­կայն նրան մեր­ժում են, եւ նա էլ ա­տամ է ցույց տա­լիս: Չ­նա­յած, կա­րող է նաեւ չմեր­ժեն. Պես­կո­վը, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե Չի­նաս­տա­նում հնա­րա­վո՞ր է Ա­լիե­ւի հետ Պու­տի­նի հան­դի­պու­մը, չբա­ցա­ռեց, որ դա էլ է տար­բե­րակ, դեռ ՌԴ նա­խա­գա­հի հան­դի­պում­նե­րի գրա­ֆի­կը կազմ­ված չէ:

Մի խոս­քով, Վ­լա­դի­միր Պու­տին­ը օ­գոս­տո­սի 31-ից սեպ­տեմ­բե­րի 3-ը կլի­նի Չի­նաս­տա­նում, այդ շրջա­նակ­նե­րում ա­մե­նա­լուրջ զար­գա­ցում­նե­րի, գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, խո­շոր տե­ղա­շար­ժե­րի, սեն­սա­ցիոն բնույ­թի բա­ցա­հայ­տում­նե­րի ռեալ տար­բե­րակ­ներ կան: Ընդ­հուպ, հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից է նաեւ Թ­րամ­փի այ­ցը Պե­կին՝ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի ա­վար­տին նվիր­ված շքեր­թին մաս­նակ­ցե­լու պատր­վա­կով: Ու միան­գա­մայն հա­վա­նա­կան է, որ այդ ա­մե­նը  խոր­քա­յին ազ­դե­ցութ­յուն կա­րող է թող­նել նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա­յի եւ Ա­լիե­ւի ու Նի­կո­լի «դիր­քո­րոշ­ման» վրա:

Տես նաեւ https://t.me/iravunk/56949 

Leave a Comment