Կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը, կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը

Գրականության և արվեստի թանգարանից հայտնում են․

«Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով կտրվի Սարոյանական օրերի մեկնարկը: 

ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրութունը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները։ Կցուցադրվի նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ցուցադրված կտավները հիմնականում ստեղծվել են 1960-1979 թվականներին և ընդգրկում են ստեղծման օրը, տարեթիվը, ինչպես նաև տարատեսակ ուշագրավ հեղինակային նշումներ, որոնք արվեստասեր հանրությանը հնարավորություն կտան նորովի ճանաչելու Վիլյամ Սարոյանին՝ այս անգամ ոչ թե տողերում, այլ գույներում»։

Leave a Comment