ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․ ԲԴԽ մամուլի խոսնակ

Դիտում ՝ 23 207

Բարձրագույն Դատական Խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ին հայտնել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment