ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ.Ծովինար Խաչատրյան


Իրավական

Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի եւհասարակայնության հետ կապերի ծառայության պետ ԾՈՎԻՆԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ. «Հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա, լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ։ Խնդրում եմ՝ դատավորների վերաբերյալ ձեր հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը: Առաջարկում եմ հետևել օրենսդրական կարգավորումներին և տարածել ճշգրտված տվյալներ։ Շնորհակալություն եմ հայտնում այն գործընկերներին, ովքեր օպերատիվ կերպով արդեն իսկ ուղղել են իրենց նյութերում տեղ գտած անճշտությունները»։

Leave a Comment