Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Զորյան փողոցում:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Զորյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»: