https://arm.sputniknews.ru/20250829/inch-ardjunq-en-tvel-overchuki-erevanjan-handipumnery-zakharvovan-pakagtser-e-bacel-92899166.html
Ի՞նչ արդյունք են տվել Օվերչուկի երևանյան հանդիպումները. Զախարովան փակագծեր է բացել
Ի՞նչ արդյունք են տվել Օվերչուկի երևանյան հանդիպումները. Զախարովան փակագծեր է բացել
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է` ՌԴ փոխվարչապետի հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ: 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T17:09+0400
2025-08-29T17:09+0400
2025-08-29T17:10+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
մարիա զախարովա
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576962_0:37:700:431_1920x0_80_0_0_1daf781b3dd4ffb9811b6ec382e310ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան հանդիպումների արդյունքում ձևավորվել է Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կարգավորման անհամատեղելիության մասին որոշ նրբությունների ըմբռնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասնել որոշ նրբերանգների ընկալմանը։Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12,4 մլրդ դոլար (2014 թվականին՝ ԵԱՏՄ անդամակցությունից առաջ, այն կազմում էր մոտ 1,4 մլրդ դոլար)։Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։Թանկ կնստի Հայաստանի վրա. մասնագետները` ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576962_39:0:662:467_1920x0_80_0_0_3850488311a1dfafce4a80eae2fea9e9.jpg
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, մարիա զախարովա, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է` ՌԴ փոխվարչապետի հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի երևանյան հանդիպումների արդյունքում ձևավորվել է Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կարգավորման անհամատեղելիության մասին որոշ նրբությունների ըմբռնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ և կառուցողական մթնոլորտում, շոշափվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Քննարկվել են որոշակի ապրանքատեսակների, մասնավորապես սննդի մատակարարման հարցերը, հաջողվել է հասնել որոշ նրբերանգների ընկալմանը։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ դաշնակցային հարաբերությունները։
«Այդ երկխոսությունը ցույց է տվել, որ Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործարկմամբ։ Հայաստանյան արտադրողները զգում են Եվրասիական միությանը իրենց երկրի մասնակցության գործնական արդյունքը, հասկանում են դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան ապրանքների անարգել արտահանման նշանակությունը», – հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 անգամ։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12,4 մլրդ դոլար (2014 թվականին՝ ԵԱՏՄ անդամակցությունից առաջ, այն կազմում էր մոտ 1,4 մլրդ դոլար)։