«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է իր երիտասարդ թիմակիցների մասին։
«Հանդերձարանում մեր երիտասարդ խաղացողները իրենց երեխաների պես են պահում։ Նրանք այնքան շատ են աղմկում, որ գլուխս սկսում է ցավալ»,– 26-ամյա ֆրանսիացու խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
Ժյուլ Կունդեն վերջերս նոր պայմանագիր է կնքել կատալոնական գրանդի հետ՝ մինչև 2030 թվականի ամառը։