Փաշինյանը #հատիկառհատիկ  հեշթեգով ևս մեկ գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ  հեշթեգով ևս մեկ գրառում է կատարել։

«#հատիկառհատիկ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22 միլիոն 248 հազար դրամ»,- գրել է Փաշինյանը։

Leave a Comment