Aurora News | Լեզվական վարժանքներ են. Զախարովան՝ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինայանը այն հայտարարությանը, թե «Նոյեմբերի 9-ը մնաց նոյեմբերի 9–ում»:

«Լեզվական վարժանքներ են»,- այսպես է մեկնաբանել է Զախարովան:

«2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական, դրանցից ոչ մեկը չի հրաժարվել, և այդ փաստաթղթերը հիմա էլ գոյություն ունեն»-, ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

 Մարիա Զախարովայի մեկ այլ հայտարարություն.

«Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ռուսաստանը արտատարածքային ռեժիմ չի առաջարկել՝ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար:

Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Leave a Comment