ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, սոցիալական ցանցի իր շուրջ 355 միլիոն հետևորդներին ցուցադրել հայկական ժառանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում տեղադրել է լուսանկարներ:
Լուսանկարներից մեկը նա մակագրել է՝ «Վենետիկի հայկական կղզին»:
Հեռուստաաստղը ցուցադրել է հայկական արտեֆատկներ, հայերեն ձեռագրեր, հայկական ձեռագրերի և փաստաթղթերի 3-րդ ամենամեծ հավաքածուն:

–00—ՅՄ