Ֆիդանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին


Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությունները դրական պատկեր են ստեղծում տարածաշրջանի համար: Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ Բաքուն և Անկարան խորհրդակցություններ են անցկացրել վաշինգտոնյան հանդիպումների և համաձայնությունների մասին:

Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», Ֆիդանը նշել է, որ այդ հարցում Անկարայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա: «Կողմերը կքննարկեն՝ ինչ պետք է տեղի ունենա, և ինչ զարգացումներ կլինեն»,- հավելել է դիվանագետը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ արտգործնախարարը նաև բարձր է գնահատել այդ հարցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։


Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

Leave a Comment