2024 թ. Հայաստան ուղղված օտարերկրյա արտասահմանյան ներդրումները կազմել են ընդամենը 138.5 միլիոն դոլար։ Սա 10 անգամ ավելի քիչ է, քան եղել է նախատեսված կառավարության ծրագրով։ Այս մասին Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ասել է շարժման աշխատանքային խմբի անդամ, տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։
«Որպեսզի համեմատենք մեր հարևան Վրաստանում այս ներդրումները կազմել են 1.5 միլիարդ դոլար։ Որպեսզի տարընթերցումների տեղիք չտանք, Վրաստանում ամենախոշոր ներդրողները եղել են Մեծ Բրիտանիա, Հոլանդիան։ Հայաստանից 2024 թվականի ընթացքում եղել է 400 միլիոն դոլարի արտահոսք, այսքանով մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ չէ»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: