Ստորագրող երեք անձանցից միայն ԱՄՆ նախագահը չի խաբել հայ ժողովրդին․ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին

Տեսանյութեր
Քաղաքականություն

Ստորագրող երեք անձանցից միայն ԱՄՆ նախագահը չի խաբել հայ ժողովրդին․ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման համակարգող-ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադաձավ արտաքին հայեցակարգին ու նշեց, որ շարժումը, 5 ձեւավորվելիք խմբերի մեջ, ունի արտաքին հայեցակարգ մշակող խումբ։ 

 

«Շատերն են հարցնում՝ ինչու մենք դեռ կարծիք չենք հայտնել խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։ Կա մի քանի մտավախություն, որը պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից։ Ամենամեծ մտավախությունը, որ ստորագրող երեք անձանցից միայն ԱՄՆ նախագահը չի խաբել հայ ժողովրդին։ ՄԵնք պետք է ուսումնասիրենք, տեսնենք, ու եթե իրական խաղաղություն լինելու է, արտաքին քաղաքականության մոդելը լինելու է մի ձև, եթե չի լինելու, և այս ամենը խոստում է, մոդելը լինելու է ուրիշ ձև»,- ասաց նա։

Leave a Comment