Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա, մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին. Թուրքիայի ԱԳ նախարար

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը, շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար»,-այս մասին TGRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման և պայմանավորվածությունների վերաբերյալ։

Նախարարը, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ընդգծել է այս հարցում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը։

«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Ֆիդանը։

Նա նաև բարձ  է գնահատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։

Leave a Comment