Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում նռնակի պայթյունից 30-ամյա տղամարդ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ տղամարդը եղբոր և հոր հետ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։
«30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ, երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել, լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։
Նշվում է, որ վիրավորներից Ալեքսան Մ․-ն վերակենդացաման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
