Կիևի վրա հարվածների ժամանակ վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը – Armenia Today

Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է քաղաքի վրա գիշերային հարվածների ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ին։

«Օգոստոսի 28-ի առավոտյան ժամը երեքի սահմաններում Կիևը ենթարկվել է հարձակման <…>: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է հրթիռներից մեկի պայթյունի ալիքից: Որոշ պատուհաններ կոտրվել են, իսկ հյուպատոսական բաժնի տանիքին ճաքեր են առաջացել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունից  նշել են, որ դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը և օգոստոսի 28-ի առավոտյան Կիևում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Վերջին տվյալներով՝ 19 մարդ է զոհվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ հարվածները հասցվել են բացառապես Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։

Leave a Comment