1992 թվականին երեք մարդու սպանության համար դատապարտված տղամարդը հինգշաբթի Ֆլորիդայում մահացու ներարկման միջոցով կենթարկվի մահապատժի, ինչը կդառնա այս տարի ԱՄՆ հարավային նահանգում իրականացվող 11-րդ մահապատիժը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
59-ամյա Քուրթիս Վինդոմը դատապարտվել է մահապատժի իր ընկերուհի Վալերի Դեյվիսի, նրա մոր՝ Մերի Լյուբինի, ինչպես նաև թղթախաղի համար իրենից պարտքով փող վերացրած Ջոնի Լիի սպանության համար։
Մահապատիժը նախատեսված է տեղի ժամանակով 18:00-ին (22:00 ըստ Գրինվիչի) Ֆլորիդայի նահանգային բանտում։
Միացյալ Նահանգներում 2025 թվականին իրականացվել է 29 մահապատիժ, ամենաշատը՝ 2014 թվականից ի վեր, երբ ընդհանուր առմամբ 35 կալանավոր դատապարտվել էր մահապատժի։
Ֆլորիդան իրականացրել է ամենաշատ՝ 10 մահապատիժները, որին հաջորդում են Հարավային Կարոլինան և Թեքսասը, որոնցից յուրաքանչյուրն իրականացրել է չորսական մահապատիժ։ Այս տարի քսանչորս մահապատիժ իրականացվել է մահացու ներարկման, երկուսը՝ գնդակահարության, իսկ երեքը՝ ազոտի հիպօքսիայի միջոցով, որը ենթադրում է ազոտի գազի ներարկում դեմքի դիմակի մեջ, որի արդյուքում կալանավորը շնչահեղձ է լինում:
ՄԱԿ-ի փորձագետները ազոտի գազի օգտագործումը որպես մահապատժի մեթոդ դատապարտել են՝ այն որակելով իբրև դաժան և անմարդկային մահապատիժ։
Մահապատիժը Միացյալ Նահանգներում վերացվել է 50 նահանգներից 23-ում, մինչդեռ երեք այլ նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Փենսիլվանիայում, կան մորատորիումներ։ Նախագահ Դոնալդ Թրամփը մահապատժի կողմնակից է և իր պաշտոնավարման առաջին օրը կոչ է արել ընդլայնել այն «ամենասարսափելի հանցագործությունների համար»։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ կփորձի մահապատիժ կիրառել Վաշինգտոնում տեղի ունեցած սպանությունների համար՝ երկրի մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի շրջանակում։