Բուդապեշտը չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը


Բուդապեշտը երբեք չի աջակցի ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը: «Նման հեռանկարը մահացու հարված կլինի Եվրամիությանը»,- կարծիք է հայտնել Պետեր Սիյարտոն:

Դիվանագետն այսպես է արձագանքել Politico-ի հրապարակմանը, թե ԱՄՆ նախագահը Հունգարիայի վարչապետին համոզել է փոխել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում դիրքորոշումը:

Հունգարի ԱԳ նախարարի խոսքով՝ Կիևի անդամակցությունը կարող է հանգեցնել ԵՄ միջոցների վերաբաշխման, կազմակերպված հանցագործությունների աճի և եվրոպական գյուղատնտեսության համար բացասական հետևանքների:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a Comment