Էդգար Սևիկյանը մոտ է «Ակրոն» տեղափոխվելուն. աղբյուր – Armenia Today

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, ինչպես նաև «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա, գրել է Сhampionat.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրագրողը գրել է, որ նա մոտ է «Ակրոն» տեղափոխվելուն։ Կողմերը քննարկում են վարձակալություն՝ մոտ 250 հազար եվրո, իսկ գնման՝ շուրջ 1 մլն արժեքը։

Նշվում է, որ բանակցությունները արդեն վերջնական փուլում են։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ակրոնն» այս ամառ մտադիր է ձեռք բերել նաև թևային հարձակվող, աջ պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան և, հնարավոր է, ևս մեկ թևային պաշտպան։

Leave a Comment