Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը, հիմնական դատալսումների ավարտով պայմանավորված՝ պաշտպանական կողմը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով։
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմից Երեմ Սարգսյանն ասել է, որ հիմնական դատալսումների ժամանակ այդպես էլ հանրային մեղադրողները չբահայտեցին, թե որն է իշխանությունը բռնի զավթելու կոչը, առանց կոչի առկայության՝ դատարանին միջնորդեցին մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։ Նա նշել է, որ այս գործը շինծու է, մեղադրանքը՝ քաղաքական նպատակով է առաջադրվել, քաղաքական հետպանդում է իրականացվում Միքայել Սրբազանի նկատմամբ։
Դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ նա ասել է. «Չնայած հաստատապես անարդար կարպով դատապարտելու եք Միքայել Սրբազանին, սակայն դրանով արդարությունը չի վերանալու, պատմության մեջ կվաստակեք ձեր ուրույն տեղը որպես իր ազգի, հայրենիքի, հայոց պետականության համար քաղաքական հետապնդման ենթարկված արքեպիսկոպոսին Սովետական կարգերից հետո առաջինը դատող դատավոր։
Եթե արդար եք, գործել օրենքի համաձայն, ոչինչ չունեք մտածելու իմ ասածի հետ կապված։ Այլապես գիտեք, քրեական գործերը վերաբացելու իրավական ընթակարգեր են առկա, ակնհայտ անարդար դատական ակտեր կայացումն էլ հանգեցնում է քրեական պատասխանատվության։ Միակ կոչը, որ կարող եմ ձեզ անել՝ գործել բացառապե օրենքի հիման վրա, բացառապես արդար դատական ակտ կայացնել»։
Հիշեցնենք, որ հանրային մեղադրողները միջնորդեցին դատարանին մեղավոր ճանաչել Գևորգ Սրբազանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ կայացնելով մեղադրական վերդիկտ։
Արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով։ Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով։
Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):