Փորձագետը հաշվարկել է, թե որքան է Ռուսաստանն օրական ծախսում պատերազմի վրա

Ռուսաստանի բյուջեի ռազմական ծախսերը 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բացարձակ նոր ռեկորդ են սահմանել՝ 8,484 տրիլիոն ռուբլի, հաշվարկել է Գերմանիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեն՝ հիմնվելով Ֆինանսների նախարարության տվյալների վրա։
Պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանակի և զենքի արտադրության վրա ծախսերը աճել են 31%-ով։ 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ՝ 95%-ով, իսկ եթե համեմատենք պատերազմի առաջին տարվա հետ, ապա՝ եռապատիկ, հետևում է Կլյուգեի հաշվարկներից։
The Moscow Times-ի փոխանցմամբ՝ բյուջեի ռազմական ծախսերի մասնաբաժինը նույնպես ռեկորդային է՝ նախորդ տարի 35% էր, իսկ այս տարի՝ 41,2%՝ առաջին եռամսյակում և 39,8%՝ երկրորդ եռամսյակի վերջում։
Ըստ տվյալների, հունվար-մարտ ամիսներին պատերազմին հատկացվել է բյուջեի եկամուտների 50.1%-ը, իսկ հունիսի վերջի դրությամբ՝ 48.2%-ը։

Leave a Comment