https://arm.sputniknews.ru/20250828/nakhagahvogh-datavvory-giti-vor-petq-e-meghavvor-tshanachi-miqajel-srbazanin-pashtpan-92844510.html
Նախագահող դատավորը գիտի, որ պետք է մեղավոր ճանաչի Միքայել սրբազանին․ պաշտպան
Նախագահող դատավորը գիտի, որ պետք է մեղավոր ճանաչի Միքայել սրբազանին․ պաշտպան
Sputnik Արմենիա
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավորը կարող է այլ որոշում կայացնել, բայց դա չի անի իր վախերի պատճառով։ 28.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-28T16:50+0400
2025-08-28T16:50+0400
2025-08-28T16:50+0400
երեմ սարգսյան
դատարան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_0:83:1600:983_1920x0_80_0_0_588d48eb62896f4fc0003951fd43e9ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստի ժամանակ բացահայտորեն մեղադրեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին կանխակալ ու ոչ անաչառ լինելու մեջ՝ կասկած հայտնելով, որ սրբազանի գործով որոշումն արդեն ընդունված է։«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղավորների նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը։ Նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, սակայն վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,- հայտարարեց պաշտպանը։Ըստ նրա՝ դատավորն արդեն իր վարքագծով ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, անկախ մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելուց, միևնույն է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով։Երեմ Սարգսյանն անդրադարձավ դատախազ Վահան Հարությունյանի ներկայացրած միջնորդությանը՝ մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին։ Ըստ պաշտպանի՝ մինչ այս պահը մեղադրող կողմը չի վկայակոչել իշխանությունը բռնի զավթելու բուն կոչը, որն իբրև թե արել է Միքայել սրբազանը և առանց կոչի առկայության դատարանին միջնորդել է մեղավոր ճանաչել Հայ առաքելական եկեղեցու, հայ ազգի և հայոց պետականության նվիրյալ եպիսկոպոսին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92395930_90:0:1511:1066_1920x0_80_0_0_79e53d97eadda0cb0a65362d44e46335.jpg
երեմ սարգսյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր
երեմ սարգսյան, դատարան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատավորը կարող է այլ որոշում կայացնել, բայց դա չի անի իր վախերի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատական նիստի ժամանակ բացահայտորեն մեղադրեց նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանին կանխակալ ու ոչ անաչառ լինելու մեջ՝ կասկած հայտնելով, որ սրբազանի գործով որոշումն արդեն ընդունված է։
«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղավորների նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը։ Նախագահող դատավորն ուներ և ունի այդ ելքը, սակայն վախերի պատճառով ի վիճակի չէ պոկվել դրանից, նախընտրում է բացահայտորեն խախտել օրենքը»,- հայտարարեց պաշտպանը։
Ըստ նրա՝ դատավորն արդեն իր վարքագծով ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, անկախ մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելուց, միևնույն է՝ մեղավոր է ճանաչելու Միքայել սրբազանին այս շինծու, քաղաքական նպատակներով բերված մեղադրանքով։
Երեմ Սարգսյանն անդրադարձավ դատախազ Վահան Հարությունյանի ներկայացրած միջնորդությանը՝ մեղավոր ճանաչել Միքայել սրբազանին։ Ըստ պաշտպանի՝ մինչ այս պահը մեղադրող կողմը չի վկայակոչել իշխանությունը բռնի զավթելու բուն կոչը, որն իբրև թե արել է Միքայել սրբազանը և առանց կոչի առկայության դատարանին միջնորդել է մեղավոր ճանաչել Հայ առաքելական եկեղեցու, հայ ազգի և հայոց պետականության նվիրյալ եպիսկոպոսին։