Կրեմլը հույս ունի, որ կհրապարակվեն «Հյուսիսային հոսքի» վրա դիվերսիայի պատվիրատուների անունները

Կրեմլը հույս ունի, որ կհրապարակվեն «Հյուսիսայ...

Մոսկվան ակնկալում է, որ դիվերսիայի պատվիրատուների անունները կհրապարակվեն Բալթիկ ծովում 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների վրա տեղի ունեցած պայթյունների հետաքննության շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը գոհ է, որ հետաքննությունը շարունակվում է։

«Կուզենայի հավատալ, որ այն կավարտվի, և որ կհայտարարվեն ոչ միայն կատարողները, այլև այդ ահաբեկչական գործողությունների պատվիրատուները», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Օգոստոսի 21-ին հայտնի դարձավ, որ Իտալիայում ձերբակալվել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյուններին հնարավոր մասնակցություն ունեցող անձ։ Պարզվեց, որ նա ուկրաինացի է՝ Սերգեյ Կուզնեցով անունով։

Leave a Comment