Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Դամասկոսում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների անձնակազմի որոշ անդամների տարհանման մասին։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 15-ին ՌԴ օդատիեզերական ուժերի հատուկ չվերթով «Խմեյմիմ» ավիաբազայից տարհանվել է Դամասկոսում ռուսական օտարերկրյա առաքելությունների անձնակազմի մի մասը դեպի Մոսկվայի «Չկալովսկի» օդանավակայան։
Տարհանվել են նաև Բելառուսի և ԿԺԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։
«Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատանքը շարունակվում է»,- նշում է աղբյուրը: