Ընդդիմությունը տխուր է, սահմանին զինվոր չի զոհվում, բա ու՞մ արյունը պետք ա լափի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին: Ամսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ շոկի մեջ էին, 13-ից սկսվել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ. ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ ենք: Բա որ սահմանին զինվոր չզոհվի, բա ո՞ւմ հաշվին ապրենք, ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք։
Հիմա իմ պարտքն եմ համարում  պաշտպանել հաստատված խաղաղությունը, իսկ դրա ձևը ո՞րն է, ձևը հնարավորինս շատ հաղորդակցության մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ։
Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այդ խաղաղության հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնք 2018 թվականի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են, բայց մեր ժողովուրդը առավել քան դիմակայուն է, և ես ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար։ Իրենք վաստակել են խաղաղությունը, իրենք արժանի են խաղաղության, բարեկեցության, իրենք արժանի են լավ կյանքի»։
Կրկին անդրադառնալով ընդդիմությանը, Փաշինյանն ասաց. «Մարդիկ դժբախտ են, տնտեսությունը չի փլուզվում, 2018 թվից ամեն ամիս ասում են՝ բյուջեն չեն կարում հավաքեն, տնտեսությունը փլուզվում է, արտահանումը կանգնած է։ Մինչդեռ արտահանումը աճում է, տնտեսությունը աճում է, աշխատավարձերը աճում են, աշխատատեղերը աճում են, խաղաղությունը հաստատված է։
Մենք մտել ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների վերջնական ոչնչացման, քաղաքական ոչնչացման փուլ և նրանք ձեռքերը փրփուրներից են գցել։ Հիմա ես այս ասուլիսներում նաև փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որպեսզի նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»։

Leave a Comment