Չէի ցանկանա կառավարել ավտորիտար ձևով, բայց այլ կերպ «դեռ չի ստացվում». Լուկաշենկո

Չէի ցանկանա կառավարել ավտորիտար ձևով, բայց այ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չէր ցանկանա կառավարել երկիրը «բռնապետական ​​ձևով», բայց «այլ կերպ չի ստացվում»։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Пул Первого» Telegram-ի ալիքը։

«Ես չէի ցանկանա կառավարել ավտորիտար, բռնապետական ​​ձևով։ Բայց դա դեռ չի ստացվում»,- ընդգծել է նա։

Լուկաշենկոն նախկինում հայտարարել էր, որ մի շարք բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ են վարվում բացառապես Միացյալ Նահանգների, այլ ոչ թե երկրից դուրս գտնվող բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Leave a Comment