Ռյազանի շրջանային դատարանը ընդհանուր ռեժիմի գաղութում 5 տարվա ազատազրկման է դատապարտել Ռյազանի բնակչուհուն, որը որոշել է համագործակցել Ուկրաինայի ռազմական հետախուզության հետ:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Ադրբեջանական ծագմամբ ՌԴ քաղաքացին, 1970 թվականին ծնված կինը դատապարտվել է՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության հետ համագործակցության համար», – նշել են գերատեսչությունից։
Հատուկ ծառայության տվյալներով՝ կինն ինքնակամ կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայության ներկայացուցչի հետ մեսենջերների միջոցով և «նպատակաուղղված փորձեր է ձեռնարկել հետախուզական տեղեկություններ ստանալու համար, որոնք կարող էին օգտագործվել ի վնաս Ռուսաստանի Դաշնության անվտանգության»։
Ռյազանի մարզի Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է սկսել՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածի համաձայն (գաղտնիության հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ):