«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է ցուցադրվել տարբեր երկրներում ու մրցանակներ նվաճել, Աննա Հարությունյանն (Մաքսիմ) էլ այս շրջանում վայելում է վաստակած հանգիստը:
Դերասանուհին խոստովանել է, որ անցկացնում է իր ամենալավ ամառը: Նախ այցելել է Ավստրալիա. Սիդնեյի կենդանաբանական այգում ծանոթացել է ընձուղտների եւ կոալաների հետ՝ այդ պահերով կիսվելով Ինստագրամի իր էջում:
Այս օրերին էլ հանգստանում է Ինդոնեզիայի Բալի կղզում՝ բացահայտելով էկզոտիկ բնությունը, մշակույթն ու լողալով օվկիանոսում, որի հետ, ինչպես նշել է, զգում է լիակատար ներդաշնակություն:
Աննա Մաքսիմը Բալիում նաեւ սերֆինգի դասերի է հաճախում: «Լավագույն ժամանակը սկսելու երեկ էր, սկսիր այսօր», – գրել է նա ու կիսվել ջրի վրա սահելու իր առաջին փորձերի տեսանյութով:
