Թուրքիան երկրի ամբողջ տարածքում սկսում է ռմբապաստարանների կառուցումը – Live News

Թուրքիան երկրի ամբողջ տարածքում սկսում է  ռմբապաստանների կառուցումը

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Նախարարների կաբինետի նիստում հավանություն է տվել ռմբապաստաններ կառուցելու նախագծին։ Ռմբապաստարանների շինարարությունը կիրականացնի Զանգվածային բնակարանաշինության վարչությունը (TOKI)։

Ռմբապաստանները նախատեսված են ինչպես պատերազմի դեպքում մարդկանց պաշտպանելու համար, այնպես էլ բնական աղետների կամ տեխնածին վթարների դեպքում։ Ծրագիրը սկսվել է Անկարայից և մի քանի այլ խոշոր քաղաքներից, սակայն այն կտարածվի երկրի ամբողջ տարածքում։ Որպես պաշտպանական կառույցների ստեղծման նախատիպ, Թուրքիան վերցրել է Իսրայելի, Ճապոնիայի և Շվեյցարիայի փորձը։

Նշվում է, որ դեռևս 1987 թվականին Թուրքիայում ընդունվել էր մի օրենք, որը պարտադրում էր որոշակի մակերես ունեցող շինություններում կառուցել ռմբապաստաններ։ Սակայն գործնականում ռմբապաստարանների համար նախատեսված տարածքները հաճախ վերածվել են ավտոկայանատեղիների կամ պահեստների։

Հ․Գ․ Խաղաղության կոչ անող Թուրքիան տեսնես ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմի․․․

Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment