Հունգարիան դատական ​​հայց է ներկայացրել ԵՄ-ի դեմ՝ ռուսական ակտիվներից Կիևին օգնություն տրամադրելու համար

Քաղաքականություն

28.08.2025 | 12:46

Հունգարիայի կառավարությունը ԵՄ դատարանում բողոքարկել է Բրյուսելի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու որոշումը։ Այս մասին հայտնել է Portfolio-ն, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բուդապեշտի կողմից ԵՄ Խորհրդի և Եվրոպական խաղաղության հիմնադրամի դեմ ներկայացված հայցը ներկայացվել է հուլիսին, դատարանի կողմից ընդունվել է քննարկման օգոստոսի 25-ին և հրապարակվել Եվրամիության պաշտոնական ամսագրում։

Դատական ​​​​հայցը վերաբերում է Եվրոպական խորհրդի 2024 թվականի մայիսի որոշմանը: Այդ ժամանակ ԵՄ իշխանությունները որոշել էին սառեցված ռուսական ակտիվներից ստացված գրեթե բոլոր եկամուտները փոխանցել Եվրոպական խաղաղության հիմնադրամին, որից ԵՄ անդամները փոխհատուցում են ստանում Ուկրաինային ցուցաբերած ռազմական օգնության համար: Սա տարեկան 3-ից 5 միլիարդ եվրոյի մշտական ​​​​ֆինանսական միջոցներ է ապահովում:

Հունգարիան նշում է, որ որոշումն ընդունվել է առանց քվեարկության ընթացակարգերի, և որ Բուդապեշտի վետոն անտեսվել է այն հիմքով, որ Հունգարիան «անդամ պետություն չէ, որն անդամավճար է վճարում»։

Դատական ​​​​գործընթացները կարող են տարիներ ձգձգվել, և այդ ընթացքում վիճարկվող սխեմայով վճարումները կշարունակվեն, ընդգծում է Portfolio-ն:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր արևմտյան երկրներում սառեցվել են ավելի քան 260 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ: Դրանցից մոտ 190 միլիարդ եվրոն պահվում է բելգիական Euroclear պահոցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment